Search
Close this search box.

Իրանի ԶՈՒ շտաբի պետը կայցելի Մոսկվա

Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին, բարձրաստիճան ռազմական պատվիրակության գլխավորությամբ, կայցելի Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցությունը զարգացնելու նպատակով, գրում է Mehr գործակալությունը:

Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, կոմեդոր Ռեզա Խոսրավի Մոկդամը ուրբաթ օրը հայտարարեց, որ գեներալ-մայոր Բաղերին Մոսկվա կմեկնի ՌԴ պաշտպանության նախարար գեներալ Սերգեյ Շոյգուի պաշտոնական հրավերով:

Խոսրավի Մոկդամի խոսքով՝ գեներալ Բաքերին պետք է քննարկի և կարծիքներ փոխանակի ռուս պաշտոնյաների հետ համագործակցության և պաշտպանական ու ռազմական համատեղ հարաբերությունների զարգացման, ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանային ու միջազգային փոփոխությունների հետաքննության վերաբերյալ: