Search
Close this search box.

Պաշտպանության բանակը տեղակցնում է

Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր, գնդակոծվում են Արցախի Հարավ գյուղին հարակից դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ասված է Արցախի Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում:

Արցախի Պաշտպանության բանակն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։