Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՂ–ում ու հայ-ադրբեջանական սահմանին մարդիկ շարունակում են զոհվել. Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում

Չնայած քաղաքական բոլոր ջանքերին ու հակառակ եռակողմ հայտարարության, ԼՂ–ում ու հայ-ադրբեջանական սահմանին մարդիկ շարունակում են զոհվել։ Այսօր Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս առումով ես առաջարկում են ուժեղացնել միջադեպերի հետաքննության եռակողմ մեխանիզմների ու հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկողությունը։ Պատերազմի հռետորաբանությունը, մշտական սպառնալիքներն ու սադրանքները մեզ համար դարձել են առօրեական։ Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ուզում, որ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»,– ասաց Փաշինյանը։

Տարածաշրջանում խաղաղության վերականգնման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորեց եռակողմ հայտարարության բոլոր կետերի իրագործումը, մասնավորապես` տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը։

«Դա նշանակում է, որ Հայաստանը երկաթուղային ու ավտոմոբիլային կապ կստանա Ռուսաստանի և երկաթուղային կապ` Իրանի հետ` Ադրբեջանի տարածքով, Իսկ Ադրբեջանը կստանա երկաթուղային ու ավտոմոբիլային կապ Նախիջևանի ինքնավար Հանրապետության հետ` ՀՀ տարածքով»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այդ ծրագրերը կարող են խաղաղության վերականգնման սիմվոլ դառնալ։

Մանրամասը՝ տեսանյութում: