Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հրավերով Սանկտ-Պետերբուրգում է՝ Կանանց եվրասիական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստի շրջանակում՝ անդրադառնալով կանանց դերին հակամարտությունների հաղթահարման գործում եւ խաղաղության հաստատման ճանապարհին: Տիկին Հակոբյանն իր ելույթում հրատապ է համարել 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան պատերազմի հետեւանքով Ադրբեջանի զինուժի կողմից գերեվարված հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ազատ արձակումը, խոսել է Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմամբ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին: