Search
Close this search box.

Ոստիկանապետ Վահե Ղազարյանն անմիջապես պիտի հրաժարական ներկայացնի. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը պնդում է՝ ոստիկանները, որոնք երեխաների աչքի առաջ բռնություն են գործադրել նրանց հոր նկատմամբ, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։

«Մտքներովդ չանցնի ծառայողական քննությամբ բավարարվել, ոստիկանապետ Վահե Ղազարյանն անմիջապես պիտի հրաժարական ներկայացնի և ազատվի պաշտոնից: Սրանց բոլոր անմիջական ղեկավարները պետք է հեռացվեն ոստիկանությունից:

Այս իշխանությանը հեռացնելուց հետո Ոստիկանության բարձրաստիճանից մինչև կրտսեր կազմում ծառայողների 100 տոկոսին անմիջապես պետք է ազատել ու 0-ից ձևավորել նոր ոստիկանություն»,-նշել է Բաբայանը։