Search
Close this search box.

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին գրավի դիմաց ազատ կարձակեն

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին գրավի դիմաց ազատ կարձակեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը:
«Դատարանը 30 մլն դրամ գումար է սահմանել։ Փորձում ենք այդ գումարը հայթայթել։ Հնարավոր է այդ արժողությամբ տուն առաջարկենք գումարի փոխարեն»,–ասաց Մելքոնյանը։

Հիշեցնենք` Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17–ին։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):