Search
Close this search box.

Հադրութում եւս 2 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում:

Արցախի ԱԻՊԾ հաղորդագրությունից տեղեկանում է, որ հայտնաբերվել է ևս 2 աճյուն, որոնց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: