Search
Close this search box.

Իրանի ԱԳՆ–ն Ադրբեջանին հիշեցրել է Արցախյան պատերազմը և հայտարարել, որ փաստեր ունի

Իրանը հայտարարել է, որ փաստեր ունի, որոնք հաստատում են Ադրբեջանի Հանրապետություն ահաբեկչական խմբավորումների տեղափոխման մասին։ Այս մասին այսօր ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն` Իրանի ազգային ռադիոյին տված հարցազրույցում:
«Իրանը տիրապետում է նրանց խոսակցությունների ձայնագրություններին, որոնք ձեռք է բերել հետախուզության միջոցով», — ասել է իրանցի պաշտոնյան։

Նա նաև հիշեցրել է, որ Իրանը կովկասյան զարգացումներում ողջունել է հարևան երկրների իրավունքների վերականգնումը, մասնավորապես` «Ադրբեջանի Հանրապետության իրավունքների վերականգնումը»` Արցախյան պատերազմի արդյունքում։
«Մինչդեռ, մենք կարծում էինք, որ պատերազմը դրան հասնելու ճիշտ մեթոդը չէ և ընդգծում ենք դիվանագիտական հարաբերությունների անհրաժեշտությունը», — ասել է նա:
Սաիդ Խաթիբզադեն ընդգծել է, որ Իրանը և Ռուսաստանն են աջակցել անցյալ տարի Ղարաբաղյան պատերազմից հետո պատերազմող կողմերի միջև դիվանագիտական բանակցությունների վերականգնմանը։