Search
Close this search box.

Եռաբլուրում գերեզմանների կառուցման համար ՀՀ ՊՆ-ն երկու խոշոր պայմանագիր է կնքել․ կվճարվի առավելագույնը 800 միլիոն դրամ

ՀՀ պաշտպանության նախարարության 2021 թվականի ընթացքում կատարած գնումների մեջ երկու խոշոր գնում կա՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Բ» և «Գ» հատվածներում գերեզմանների կառուցման աշխատանքի հետ կապված։

Պայմանագրերը կնքվել են օգոստոսի 12-ին։ Պայմանագրերից մեկը կնքվել է «Էդնո Գրուպ» ՍՊԸ-ի հետ, որը մասնակցում է համատեղ գործունեության պայմանագրով (կոնսորցիումով) «Մետալշին» ՍՊԸ-ի հետ։

Մյուս պայմանագիրը կնքվել է «ԳոռՏիգ» ՍՊԸ-ի հետ։ Երկու պայմանագրերով էլ նախատեսվել է, որ աշխատանքների առավելագույն գինը կազմելու է 400 միլիոն դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն։ Այս գինը պետք է ներառի կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը։

Ըստ փաստաթղթի՝ պայմանագրերը կնքվել են առավելագույնը 400 միլիոն դրամ արժեքով, սակայն քանի որ նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան նշված թիվն է՝ ուստի աշխատանքների մնասած մասը, որը առավելագույնը կազմում է 200 միլիոն դրամ, կատարվելու է այդ նպատակով ֆինանսական միջոցների առկայության դեպքում։ Արդեն յուրաքաչյուր ընկերությանը պետք է փոխանցված լինի 50 միլիոն դրամ՝ որպես կանխավճար։