Search
Close this search box.

Բայդենն ու էրդողանը կքննարկեն Ղարաբաղյան հարցը

Հայտնի են դարձել այն թեմաները, որոնք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկելու է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ՝ «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում ունենալիք հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնում է թուրքական Hürriyet պարբերականը, Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Բայդենն ու Էրդողանը քննարկելու են երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր, անվտանգային հարցեր, ահաբեկչության դեմ պայքարի, առեւտրին վերաբերող հարցեր, ռազմական արդյունաբերության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ հարցեր, որոնք առնչվում են Աֆղանստանին, Սիրիային, Իրաքին, Ղարաբաղին, Կովկասում տիրող իրավիճակին, Լիբիային եւ Արեւելյան Միջերկրականում տիրող իրավիճակին։