Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում’ կողմերի շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիզ գյուղի խաղաղ բնակիչը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ռուսական զորակազմի հրամանատարությունը միջադեպի հետաքննություն է անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։