Search
Close this search box.

Իմ զույգ թոռնիկները զոհվեցին պատերազմի առաջին շաբաթում, մինչև ՀՕՊ -ի միտումնավոր անջատման, թե․․․ Մեր տղաները ժպտում էին մահացած ժամանակ

Իմ զույգ թոռնիկները, իրենց դասակի տղաների և հրամանատարի հետ զոհվեցին պատերազմի առաջին շաբաթում , իրենց վրա վերցնելով թուրքական ,ադրբեջանական ,ՆԱՏՕական ողջ զինանոցի կրակահերթը, Տղաներս Ջաբրաիլի դիրքերում էին,երբ պատերազմը սկսվեց ,գրավել էին Լալա թեփ բարձունքը, Արցախի դրոշը բարձրացրել, Էդգարս ասում էր,- մեր մասին չե°ն խոսում , մենք կարևոր բարձունք ենք գրավել, Վահես ինչպես միշտ ‘ -ամեն բան տոչնի ա …
Պատերազմը Սեպտեմբերի 25-ից են սկսել, 27 -ին նոր լայնամաշտաբ է դարձել,
Տղաները, 7օր ու գիշեր հնձելով եկել են ,հրամանատարի հեռախոսազանգը մորը հավաստիացնում էր որ, տղերքի դուխը քար է ծակում…
Կրակում էին գրադ համակարգով,
մինչև ՀՕՊ -ի միտումնավոր անջատման, թե ‘ թշնամու կողմից խոցված /հետո կպարզեն /ժամանակահատվածում…
Տղաները զոհվեցին միասին ԱԹՍ-ի
կրակահերթից…
Մեր տղաները ժպտում էին մահացած ժամանակ…
Նրանց դեմքին սառել էր հաղթանակի ժպիտը …
Նրանք հավատում էին հաղթանակին…

Զեփյուռ Մկրտչյան