Search
Close this search box.

Առողջապահության նախարարությունը հորդորում է

Անդրադառնալով «pastark.am» կայքում հրապարակված «Առողջապահության նախարարությունը կորոնովիրուսի թվերը բարձր է ցույց տալիս, գերատեսչությանը շտապ մաթեմատիկոս է անհրաժեշտ» վերտառությամբ հոդվածին` հարկ ենք համարում նշել, որ հոդվածում առկա եզրահանգումներն ամբողջությամբ սխալ են։
Խորհուրդ ենք տալիս ևս մեկ անգամ աչքի անցկացնել վիճակագրությունը` չանտեսելով այլ հիվանդություններով պայմանավորված, սակայն COVID-19 դրական ախտորոշում ունեցած պացիենտների մահվան ցուցանիշները։ Սա հաշվի առնելու դեպքում հաշվարկները ճշգրիտ կլինեն։

Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել։
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը՝ պահանջում ենք «pastark.am» կայքից հերքել տարածած տեղեկությունը։

Առողջապահության նախարարություն