Search
Close this search box.

Հայաստանում կորոնավիրուսի 1151 նոր դեպք է հաստատվել. վերջին տվյալները

Հոկտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 272356 դեպք, որոնցից 248267-ն` առողջացած, 5549-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17313 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1805317 թեստավորում:

Այսպիսով` երեկ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1151 նոր դեպք: Ունենք 714 առողջացած, 20 մահվան դեպք:

Արձանագրված մահերի ընդհանուր քանակը, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, 1227 է: