Search
Close this search box.

Կարևոր հաղորդակցություն Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև․ ինչ է հաղորդում Վրաստանի ԱԳՆ-ն

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ակտիվ հաղորդակցություն է ընթանում։

«Այսօր, 30 տարում առաջին անգամ Վրաստանն արդեն կարևոր դերակատարում և գործառույթ է ստանձնել։ Ինչպես գիտեք, Վրաստանի վարչապետի անմիջական նախաձեռնությամբ և միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ակտիվ հաղորդակցություն կա»,- հայտարարել է Զալկալիանին Վրաստանի Հանրային հեռուստատեսության եթերում:

Նա հավելել է, որ Վրաստանի միջնորդության շնորհիվ կարևոր արդյունք է գրանցվել, նաև հույս հայտնել, որ Եվրոպայի և ԱՄՆ ակտիվ աջակցությամբ հետագայում ևս այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն։