Search
Close this search box.

Հայաստանում կորոնավիրուսի ու մահվան դեպքեր աճում են. վերջին տվյալները

Հոկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 271205 դեպք, որոնցից 247553 -ն` առողջացած, 5529-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16896 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1797516 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 7097 բացասական թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1331 նոր դեպք:

Ունենք 894 առողջացած, 30 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1227 է: