Search
Close this search box.

Կնոջ մահից հետո մահացավ նաև Ալբերտ Ազարյանի դուստրը

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանի դուստրը՝ մանկավարժ Ժաննա Ազարյանը: Այս մասին տեղեկացնում է Նիկոլ Աղբալյանի անվան Երևանի թիվ 19 հիմնական դպրոցը։

Դպրոցը ցավակցական հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Կենսախինդ, բանիմաց, աշակերտասեր մեր ուսուցչուհին իր հետաքրքիր ու անմոռաց դասերով սիրելի էր աշակերտների շրջանում:

Գործընկերները ևս չեն պատկերացնում իրենց դպրոցական առօրյան առանց սիրելի Ժաննայի: Մեր խորին ցավն ենք հայտնում Ժաննա Ալբերտովնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին մեծ կորստի համար: Նա դեռ շատ ասելիք եւ անելիք ուներ: Իր կրթած բազմաթիվ սերունդների եւ գործընկերների սրտում Ժաննան միշտ կհիշվի որպես լավ ընկեր, լավ մարդ, լավ քաղաքացի եւ լավագույն ուսուցչուհի: Հանգչի՛ր խաղաղությամբ, մեր սիրելի Ժաննա»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ մահացել էր Ալբերտ Ազարյանի կինը՝ Ելիզավետա Ազարյանը: