Search
Close this search box.

«Մտածում եմ` այսքան արագ ու՞ր կորավ արժանապատվության զգացումը, պատիվը». ՌԴ ԳՇ Հետախուզության Ալեքսանդր Ժիլինը` Թուրքիային օդային տարածք տալու մասին

ՌԴ ԳՇ Հետախուզության նախկին սպա, ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլինը «Антидеза»-ում գրում է.

«Իրանը Ռուսաստանից պահանջել է հստակ գնահատական տալ Հայաստանի սահմանների փոփոխելիության անթույլատրելի լինելու մասին։ Իրանը փակել է օդը` Ադրբեջանի ավիացիայի թռիչքների համար։
Հայաստանը, միաժամանակ, թույլատրել է Ադրբեջանին օգտվել սեփական տարածքից` դեպի Նախիջևան օդային փոխադրումների համար։

Այսպես կոչված, «դրական ազդակներ» են տալիս և ստանում: Մտածում եմ` այսքան արագ ու՞ր կորավ արժանապատվության զգացումը, պատիվը»,- նշել է նա։