Search
Close this search box.

Ոստիկանությունը զբաղվում է Երևանի մետրոպոլիտենում այլազգիների կողմից նկարահանումների դեպքով

Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանի հետ տեղեկացնում է. «Այս պահին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի պահպանության ոստիկանության բաժնում ուսումնասիրություն է իրականացվում»։

Հարցին՝ Երևանի մետրոպոլիտենում նկարահանում իրականացնել կարելի՞ է՝ Խաչատրյանը պատասխանեց․ «Երևանի մետրոպոլիտենի տարածքում, առանց համապատասխան թույլտվության, նկարահանումներն իրականցնելն արգելվում է»։

Նա նաև նշեց, որ առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Նշենք, որ լրագրող Մարիաննա Ղահրամանյանն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել Երևանի մետրոպոլիտենից ու կից գրառմամբ հայտնել, որ այլազգի տղամարդիկ առավոտյան տեսանկարահանում էին իրականացնում․ «Ոչ հայախոս այս անձինք նկարահանում են Հայաստանի ռազմավարական նշանակություն օբյեկտը։ Հեռախոսի օբյեկտիվն ուղիղ թունելի վրա էր, որով շարժվում էր վագոնը, նկարեց ամբողջ ընթացքը։ Նրանց ուղեկցում էր երրորդ անձը, որի նշանով եռյակը իջավ մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանում»։