Search
Close this search box.

Ադրբեջանը փաստացի կանգնած է Նախիջևանի անկլավի մեկուսացման վտանգի առջև. Անդրեյ Մանոիլո

«Ադրբեջանը փաստացի կանգնած է Նախիջևանի անկլավի մեկուսացման վտանգի առջև։ Իրանը սանկցիաներ է կիրառում դեպի Նախիջևան օդային փոխադրումների վրա։ Իրանը սրանով Ադրբեջանի համար ստեղծել է անվտանգության լրջագույն խնդիր։

Իրանը փորձում է վերացնել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական լուրջ ներկայությունը Նախիջևանում։

Բայց ի զարմանս բոլորի` Հայաստանը, նույն օրը, բացում է օդային սահմանը։ Թե ի՞նչ նպատակով է Հայաստանը բացում օդային սահմանը, այն էլ նույն օրը, երբ Իրանը սանկցիաներ է կիրառում Ադրբեջանից` Նախիջևան փոխադրումների վրա` մնում է անհայտ։ Պատահական համընկնումներին` այս դարում ոչ ոք չի հավատում».

քաղաքագիտության դոկտոր Անդրեյ Մանոիլո