Search
Close this search box.

Հավատացած եղեք, որ միջանցքը միայն ու բացառապես նրանց գանգատուփերում է. ՔՊ-ական Վահագն Ալեքսանյան

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է.

Հերթական մեդիատեռորիստական ակտի ականատեսն ենք։
Ուրեմն, հարգելի քաղաքացիներ, Հայաստանը անդամակցում է ԻԿԱՕ-ին (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն), ԻԿԱՕ-ն իր հերթին որպես իր կանոնադրություն ընդունում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան։
Միջազգային ավիացիայի մասին կոնվենցիայն հստակ ասում է, որ ԻԿԱՕ անդամ յուրաքանչյուր պետություն համաձայն է, որպեսզի ԻԿԱՕ անդամ մյուս պետությունների քաղաքացիական օդանավերը անցնեն իր օդային տարածքով։

Հայաստանը ԻԿԱՕ անդամի իր պարտավորությունները ԵՐԲԵՔ չի խախտել։ Հայաստանի տարածքով ադրբեջանական քաղավիացիայի թռիչքները դադարել են 2013 թվականին։ Դադարել են ոչ թե Հայաստանի պահանջով կամ արգելքով, այլ Ադրբեջանի ցանկությամբ։ Դա կիրառվել է որպես յուրատեսակ տնտեսական պատժամիջոց Հայաստանի նկատմամբ, որովհետև երկրի օդային տարածքն օգտագործելու դեպքում՝ մյուս երկիրը պարտավորվում է որոշակի գումար վճարել։
Հիմա ես չգիտեմ, նախկին իշխանության՝ սոխակ կտրած բարձրախոսների պատկերացմամբ Հայաստանի օդային տարածքում մինչև 2013-ը միջանցք է եղել, որը փակվել է Ադրբեջանի ցանկությամբ, թե բաղնիք, բայց փաստը, որ այդ սոխակ կտրած բարձրախոսները բացի լրատվական տեռորից ու իրենց գրպանները ծորացող գումարի ավելացումից այլ նպատակ չունեն, հստակ է։

Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ՝ մի տրվեք մի երկու կոպեկի դիմաց ձեզ մանիպուլացնող սրիկաների սադրանքներին ու հավատացած եղեք, որ միջանցքը միայն ու բացառապես նրանց գանգատուփերում է։