Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել Գորիսի ու Քաջարանի կալանավորված քաղաքապետերին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել Գորիսի ու Քաջարանի կալանավորված քաղաքապետերին։

«Վերջին անգամ մենք հնարավորություն ունեինք տեսակցելու Մխիթար Զաքարյանին ու Արթուր Սարգսյանին, տեսակացությունները փակ են Առուշ Առուշանյանի ու Մանվել Փարամազյանի համար։ Ես դժվար կկարողանամ մեկնաբանել, թե ինչու է հատկապես նրանց համար փակ տեսակցությունները, բայց փաստ է, որ մենք երկար ժամանակ չենք կարողացել տեսնել նրանց», — Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը։