Search
Close this search box.

Հայաստանում զորամասի տարածքը վաճառվել է Իրանի քաղաքացու

Ըստ Aravot.am-ի աղբյուրների՝ ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշան փողոցում գտնվող՝ ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում ներառված շուրջ 180.000.000 ՀՀ դրամ շուկայական արժողությամբ հատուկ նշանակության ու չմասնավորեցվող 62417 քմ հողատարածքը և դրա վրա առկա շինությունները (նախկին զորամասի տարածք) ՀՀ կառավարության 2005 հունվարի 25-ի N147-Ա որոշման հիման վրա` ՀՀ ՊՆ-ի կողմից, առանց շուկայական արժեքի գնահատման եւ փոխադարձ համաձայնությամբ՝ ընդամենը 63.000.000 ՀՀ դրամով 28.03.2008թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա օտարվել է Գարեգին Գ-ին:

Տրվել է սեփականության վկայական, որում առանց համապատասխան հիմնավորումների՝ հողամասի նպատակային նշանակությունը փոխվել է բնակավայրերի: Գարեգին Գ-ն այդ հողամասը 44.000.000 ՀՀ դրամով վաճառել է ԻԻՀ քաղաքացի Միրայաղուբ Գ-ին: Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 117.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

aravot.am