Search
Close this search box.

Փաստացի Իրանի արգելքից հետո Ադրբեջանը մտավ Հայաստանի օդային տարածք․ ինչ զարգացումներ են սպասվում

Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը դեպի Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության հայտարարության մեջ:

Մասնավորեցվում է, որ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը թույլ կտա նվազեցնել թռիչքի ժամանակահատվածը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իրանն արգելել էր ադրբեջանական ռազմական օդանավերի թռիչքն իր օդային տարածքով , և չի բացառվում որ այս հանգամանքը կկոշտացնի նաև Հայաստանի հետ հարաբերությունը․