Search
Close this search box.

Իրանն արգելել է Ադրբեջանին իր օդային տարածքով ռազմական փոխադրումներ անել Նախիջևան

Իրանը պաշտոնական խողովակներով Ադրբեջանի հայտնել է, որ իր օդային տարածքով ռազմական մատակարարում իրականացնող ինքնաթիռների չվերթները Նախիջևան արգելել է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով ռազմական շրջանակներում իր աղբյուրներին։ Ադրբեջանական ռազմական աղբյուրները դա գնահատել են որպես «Ադրբեջանի նկատմամբ հերթական դավաճանությունը Հայաստանի թելադրանքով»։

ԱՊԱ-ի աղբյուրը նշել է, որ Ադրբեջանը հազվադեպ է օգտագործում այդ երթուղին և գերադասում է փոխադրումներն անել այլ երթուղիներով։