Search
Close this search box.

«Հրապարակ». Առուշ Առուշանյանը «նստած էլ կհաղթի»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին Գորիսում սպասվող ՏԻՄ ընտրություններին, ինչպես հայտնի է, մասնակցում է նաեւ Գորիսի կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Նա վստահ է, որ վայելում է համայնքի աջակցությունը, եւ, մեր տեղեկություններով, փաստաբանին կատակով խնդրել է մինչեւ ընտրությունները ջանքեր չգործադրել իրեն ազատելու ուղղությամբ, որպեսզի իշխանություններին ապացուցի, որ «նստած էլ կհաղթի»։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում՝ Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում