Search
Close this search box.

Կրակոցներ են հնչել. ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

Հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակահերթից վնասվել է հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, անձնակազմի շրջանում տուժածներ չկան: