Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր. ինչպես են Սահակաշվիլիին ձերբակալում խնջույքի ժամանակ

Համացանցում են հայտնվել Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի ձերբակալության կադրերը: Իրավապահ մարմինները ձեռնաշղթաներ են հագցրել նրան հենց Թբիլիսիի բնակարանում՝ խնջույքի ժամանակ։

Շրջանառվող կադրերը ցույց են տալիս, որ իրավապահները Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիին ձերբակալել են խնջույքի ժամանակ: Ձերբակալվածին ձեռնաշղթաներ են հագցրել հենց խինկալներով, հացով և ալկոհոլային խմիչքների շշերով սեղանի մոտ:
Տեսանյութում կարող եք լսել նաև, թե ինչպես է ներքին գործերի նախարարության աշխատակիցը Սահակաշվիլիին առաջարկում «դեղ խմել», խնդրում է գնալ իր հետ և հարցնում է՝ արդյո՞ք ձերբակալվածն արտահագուստ ունի, ինչին նա պատասխանում է, որ բաճկոնն իր պայուսակում է: