Search
Close this search box.

Արա Նռանյանն ընտրվեց

Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ընտրեց։ Ընդդիմադիր խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրել էին հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու:

Քվեարկությանը մասնակցել է 75 պատգամավոր, թեկնածուին «կողմ» է քվեարկել 68, «դեմ»՝ 7 պատգամավոր։

Նշենք, որ Նռանյանը 2004 թվականից ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հարցերով խորհրդականն է։ Հայաստանի Պետական տնտեսական համալսարանի դասախոս։ Գիտական, հրապարակախոսական և վերլուծաբանական մի շարք հետազոտությունների և հոդվածների հեղինակ է։

2007թ. մայիսի 12-ին ՀՅԴ կուսակցությունից համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր։