Search
Close this search box.

Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլոր տեղեկություններին, սակայն Բաքուն վստահեցրեց, որ դրանք Իրանի համար վտանգ չեն ներկայացնում: «Մենք ունենք այս զեկույցները պատերազմի սկզբից: Մենք տեղեկացրել ենք Բաքվի մեր ընկերներին այս բոլոր տեղեկությունների մասին: Հանդիպումների ընթացքում մեր ընկերներն ասել են, որ Իրանի համար վտանգ չկա: Մենք շարունակում ենք զեկույցներ ստանալ», — ասել է Խաթիբզադեն: