Search
Close this search box.

Հայ բժիշկը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր

Նոբելյան կոմիտեն բժշկագիտության բնագավառում 2021 թվականի մրցանակը շնորհել Է գիտնականներ Դեւիդ Ջուլիուսին եւ Արտեմ Պատապուտյանին, որոնք ուսումնասիրել են, թե ինչպես են կենդանի օրգանիզմները զգում ջերմությունը,հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նրանք ժամանակին հայտնաբերել են մոլեկուլներ, որոնք արձակում են կենսաքիմիական ռեակցիաներ, որոնք հանգեցնում են տաքության, ցրտի կամ հպումների զգացման:

Պատապուտյանը ծնվել Է 1967 թվականին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում, իսկ այնուհետեւ տեղափոխվել Է Լոս Անջելես: Այնտեղ նա ատենախոսություն Է պաշտպանել Կալիֆորնիայի Փասադենայի Տեխնոլոգիական ինստիտուտում: Այժմ գիտնականն աշխատում Է Կալիֆորնիայում Լա Հոյայի Scripps Research ամերիկյան ոչ առեւտրային բժշկագիտական հետազոտական կենտրոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ջուլիուսը ծնվել Է 1955 թվականին, Նյու Յորքում, դոկտորական աստիճան Է ստացել 1984 թվականին Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում, իսկ հետագայում տեղափոխվել Է Սան Ֆրանցիսկո, որտեղ եւ աշխատում Է մինչ օրս: