Search
Close this search box.

«Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական ոստիկանական կետը ՀՀ տարածքում չէ». Վահե Ղալումյան

Այսօր խորհրդարանում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանից հետաքրքրվեցին՝ Գորիս-կապան ճանապարհահատվածով վերջին անգամ ե՞րբ է երթևեկել։

Հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ հունիսին է վերջին անգամ այդ ճանապարհով անցել՝ իրավիճակից էլ գոհ է մնացել։

«Իրավիճակն այնտեղ այնպես էր, ինչպես որ կար, ինչպես որ բոլորդ տեսել եք, իհարկե, անվտանգ եմ ինձ զգացել այդ ճանապարհով երթևեկելիս։ Սահմանային խնդիրներ միշտ էլ եղել են։ Հավանաբար մինչև սահմանազատում ու սահմանագծում չլինի, այդ խնդիրները կլինեն։ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական ոստիկանական կետը ՀՀ տարածքում չէ։ Այս ճանապարհը մի քանի տեղով անցնում է Ադրբեջանի տարածքով»,- եզրափակեց նա։