Search
Close this search box.

Ալիևը Սերժ Սարգսյանին հրավիրել է Մատաղիս

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է օկուպացված Մատաղիս գյուղ:

Ինչպես տեղեկացնում է Minval.az-ը, Ալիևն ասել է․ «Ես Սուգովուշանում (Մատաղիս) եմ, և եթե Սերժը բավական քաջություն ունի, թող գա այստեղ»։

«Սերժ Սարգսյանը և իր նմանները պատերազմում պարտվող կողմն են, այժմ նա պարտության համար ցանկանում է մեղադրել Փաշինյանին»,-ասել է Ալիևը հավելել․

«Երբ նա տեսավ, որ ադրբեջանական բանակն արդեն մոտենում է Խանքենդիին (Ստեփանակերտ) և կարող է բռնել նրա ականջից ու բերել Բաքու, նա վախկոտի նման փախավ այնտեղից՝ դասալիքի պես: Ես նրան Սերժիկ եմ անվանում ոչ թե այն պատճառով, որ ուզում եմ նվաստացնել նրան, այլ որովհետև մեր արխիվները պարունակում են տեղեկատվություն, որ նրա ծննդյան վկայականում ՝ Կոմսոմոլի տոմսում, նա նշված է որպես Սերժիկ Սարգսյան: Հետագայում նա փոխեց իր անունը և դարձավ Սերժ, կարծես դա ընդունելի անուն էր»: