Search
Close this search box.

Ես չեմ հասկանում, թե ինչու մեկ տարի անց մենք ունեն ռազմագերիներ, ավելին՝ չգիտենք նրանց թիվը. Քոչարյան

Ես չեմ հասկանում, թե ինչու մեկ տարի անց մենք ունեն ռազմագերիներ, ավելին, չգիտենք, թե քանի ռազմագերի ունենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Պատերազմից մեկ տարի անց չիմանալով հստակ զոհվածների, անհետ կորածների, գերիների թիվը, մենք հանդուրժում ենք այս իշխանությանը: Ուղղակի աբսուրդ է, ես չեմ հավատում, որ կա աշխարհում որեւէ օրինակ, որ գոնե զոհվածների թիվը հնարավոր էր հրապարակել, մարդկանց անուն, ազգանուն, որտեղ է զոհվել, քանի տարեկան է եղել: Գիրք պետք է լինի, մենք պետք է հասկանանք, որ այդ մարդիկ իրենց կյանքը տվել են հայրենիքի համար: Այն, ինչ կատարվում է մեկ տարի անց չի կարելի բացատրել անփորձությամբ, ապիկարությամբ, սրանք գիտակցված քայլեր են, որոնք նպատակներն ինձ համար հասկանալի չեն»,-ասաց նա: