Search
Close this search box.

Պաշտոնական Բաքուն՝ Հայաստանից հնչող ազդակների մասին

Երևանը դրական ազդակներ է տալիս սահամանազատման հարցի կարգավորման առնչությամբ, Բաքուն գործընթացի կառուցողական զարգացման հույս ունի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան, փոխանցքւմ ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը կողմ է բոլոր երկրների հետ հարաբերությունների հաստատմանը՝ միմյանց միջազգային սահմանները հարգելու սկզբունքով, ինչը մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է: Հայտնի է, որ մենք, մասնավորապես, հայտարարել ենք Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա կարգավորելու պատրաստակամության և սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու մասին: Սահմանզատման գործընթացը երկկողմ հարց է, և հակառակ կողմից վերջերս ստացված դրական ազդակները հույս են ներշնչում այդ գործընթացի կառուցողական զարգացման համար»,- ասել է Աբդուլաևան լրագրողներին:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության վարչության տնօրենի տեղական Ալեքսեյ Զայցևն, ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ռուսական կողմն առաջարկներ է ներկայացրել Երևանի և Բաքվի դիտարկման հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում առկա խնդիրների կարգավորման վերաբերյալ: