Search
Close this search box.

Հայաստանում իշխանությունները խաղաղության քարոզ են անում, իսկ Իրանը սպառնում է․ ՌԴ ԶՈՒ Հետախուզության սպա Ժիլինը զգուշացնում է

Սկզբից` «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը առաջարկել են ամերիկացիները։ Այն ժամանակ ամերիկացիների հաշվարկներով` ՆԱՏՕ-ի բանակը (Թուրքիան) «Զանգեզուրի միջանցքի» շնորհիվ կարողանալու էր Իրանի հյուսիսային սահմանները վերահսկել և չեզոքացնել Իրանից` Իսրայելին և Արևմուտքին սպառնող վտանգը։

Ներկայիս Զանգեզուրի միջանցքի գաղափարը ոչնչով չի տարբերվում ամերիկացիների սկզբնական գաղափարից։ Ուղղակի` հիմա այդ միջանցքի առաջամարտիկներն են Թուրքիան և Ադրբեջանը։ Այդ միջանցքով Իրանը կտրվելու է Հայաստանից, ինչպես նաև դեպի Եվրոպա մուտքից։ Իսկ Հայաստանը կտրվելու է Իրանի հետ սահմանից։

Եվ մինչ Հայաստանում իշխանությունները զբաղված են խաղաղության քարոզով և հերթական ներքին սկանդալներով, Իրանը պատարաստ է ընդհուպ մինչև լուրջ սպառնալիքներով թույլ չտալ թուրքերին, որ այդ միջանցքը բացվի:

ՌԴ ԶՈՒ Հետախուզության նախկին սպա, ռազմական փորձագետ, գնդապետ Ալեքսանդր Ժիլին