Search
Close this search box.

Իրանի առաջնորդի հայտարարությունը խուճապ է առաջացրել Ադրբեջանում

Այն երկրները (ի նատի ունի Ադրբեջանը-խբ.), որոնք մտածում են, որ իրենք այլ երկրների հաշվին կարող են գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ, ապա նրանց սպասում է ապտակ։ Իրանի հյուսիս-արեւմուքում իրավիճակի լուծումը կայանում է նրանում, որ կանխարգելվի այդ տարածաշրջանում օտարերկրյա բանակների միջամտությունը: Այդ մասին հայտարարել է ԻԻՀ գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Սայեդ Խամենեին, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերն ամուր պատ են եւ երկրի վահանն ընդդեմ լուրջ սպառնալիքներ:
Նա նշել է, որ տարածաշրջանում օտարերկրյա բանակների, այդ թվում՝ ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայությունը, ապակառուցողական եւ սադրիչ է: Ընդգծելով, որ տարածաշրջանային բանակները պետք է սատարեն տարածաշրջանի անվտանգությունը՝ նա ասել է, որ օտարերկրյա բանակներին չի կարելի թույլ տալ միջամտել տարածաշրջանային հարցերին:

Խամենեին հայտարարել է, որ Իրանի հետ հարեւան երկրների միջեւ իրադարձությունները հյուսիս-արեւմուտքում պետք է կարգավորվեն առանց օտարերկրյա միջամտությունների:

Խամենիի այս հայտարարությունը առաջացրել է խուճապ ադրբեջանական մեդիատիրույթում. Պաշտոնական քարոզչական միջոցները նշում են, որ իր այս ելույթով` այաթոլա Խամենիին սպառնում է Ադրբեջանին։