Search
Close this search box.

Ադրբեջանը և Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի սահմանին մոտ

Ադրբեջանը և Թուրքիան հոկտեմբերի 5-8-ը  համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի սահմանի մոտ ՝ Նախիջևանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում կանցկացվի «Անխախտ եղբայրություն -2021» զորավարժությունների հաջորդ փուլը: Զորավարժությունների նպատակն է զարգացնել համագործակցությունը և փոխգործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև»,-ասել է լրատվականի աղբյուրը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել այս զորավարժությունների վերաբերյալ:

Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում:

Ավելի վաղ երկու երկրների հատուկ ջոկատայինները համատեղ զորավարժություններ էին անցկացրել Լաչինի շրջանում : Սա պատերազմից հետո առաջին զորավարժությունն էր: Ավելի ուշ Բաքվում անցկացվեցին Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժություններ: