Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍերԺ Սագսյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Իրանի ցամաքային ուժերի կողմից զորքեր մտցնելու լուրերի մասին

Ես չեմ լսել որևէ պաշտոնական հայտարարություն ՀՀ սուվերեն տարածք Իրանի ցամաքային ուժերի կողմից զորքեր մտցնելու մասին և խիստ կասկածում եմ, որ Իրանի ղեկավարությունն այդպիսի պաշտոնական հայտարարություն կանի։ Դա անթույլատրելի է և առանց ՀՀ իշխանությունների հրավերի, իսկ դրանում ես խիստ կասկածում եմ, Իրանը զորք չի մտցնի։

Այս մասին «Հետպատերազմյան Հայաստան. Ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովի ժամանակ, անդրադառնալով տարածված տեղեկություններին, որ Իրանը կարող է առանց ՀՀ իշխանությունների համաձայնության զորք մտցնել ՀՀ տարածք, ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այն, որ ԻԻՀ-ն անհանգստացած է ստեղծված իրավիճակով, միանշանակ է, և իրավունք ունեն, որովհետև Հայաստանն Իրանը աշխարհին կապող քիչ ուղիներից մեկն է։ Իրանը շահագրգռված է, որ Հայաստանում լինի կայունություն և Հայաստանում իշխեն ազգային ուժեր»,– ասել է նա։

Երրորդ նախագահը նշել է, որ արտաքին ուժերը Հայաստանում չեն ավարտել իրենց գործը։ «Քանի որ արտաքին ուժերը միաբևեռ չեն, հիմա ուշադիր հետևում են, թե կապիտուլյանտն իրենցից ում կխաբի։ Հենց տեսան, որ իրենց խաբում է, այդ արտաքին ուժերը մեզ հակառակորդ չեն լինելու, չեմ ասում մեզ օժանդակելու են, բայց լինելու են օբյեկտիվ։ Այսօր որևէ օբյեկտիվ վերաբերմունք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին չկա։ Եթե մենք սրանց արածի 10%-ն անեինք, երևի 10 հայտարարություն մեզ բաժին կհասներ։ Սա նշանակում է, որ դեռևս հանդուրժում են և սպասում են` իրենց ակնկալիքները կիրականանա՞ն, թե ոչ։ Բայց մենք այդքան ժամանակ չունենք սպասելու, որովհետեւ ժամանակը մեր օգտին չի աշխատում»,- ասել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։