Search
Close this search box.

Տիգրան Արզաքանցյանը հեռացավ Դեմկուսից, միացավ «Ալյանս» կուսակցությանը

Տիգրան Արզաքանցյանը միացել է «Ալյանս» կուսակցությանը։ Հիշեցնենք՝ Արզաքանցյանը մինչ այդ Հայաստանի դեմոկրատական կուսակցությանն էր անդամագրված։ Ընդամենը վերջերս հայտարարեց, որ իր թիմով հեռանում է այդ կուսակցությունից։

Իսկ այսօր տեղի ունեցած «Ալյանս» կուսակցության համագումարի ժամանակ նա ընտրվել է կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ, իսկ կուսակցության նախագահ է ընտրվել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Արզաքանցյանը համագումարի ժամանակ նաև ելույթ է ունեցել։