Search
Close this search box.

Ո՞վ է հոգեհանգստին ներկա Անահիտ Սիմոնյանի նմանակը

Iravunk.com-ը գրում է. Ժամեր առաջ սիրված երգիչ Հայկոյի հոգեհանգստին ներկա էր մի աղջիկ, ով շատերի ուշադրությունն էր գրավել: Աղջիկն այնքան նման էր Անահիտ Սիմոնյանին, որ անգամ մամուլում հրապարակումներ եղան, որ հուզված աղջիկն Անահիտ Սիմոնյանն է: Անահիտ Սիմոնյանին բացառիկ նմանությամբ այդ աղջիկն իրականում ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Դիանա Հարությունյանն է, որը տարիներ առաջ մասնակցել է ամենաքննարկվող հեռուստանախագծերից մեկին՝ «X Factor»-ին:

Աղջիկն իրապես բավականին նման է երգչուհի Անահիտ Սիմոնյանին, ինչն էլ իր հերթին տարակարծությունների առիթ է դարձել: