Search
Close this search box.

Սաակաշվիլին ձերբակալությունից առաջ ձայնային հաղորդագրություն է հրապարակել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ ձայնային հաղորդագրություն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:

Ինչպես ասում է Սաակաշվիլին, նրան կարող են ձերբակալել, սակայն նա կոչ է անում ժողովրդին պայքարել մինչև վերջ:

«Հնարավոր է, որ ինձ այժմ ձերբակալեն Թբիլիսիում, բայց իմացեք, որ մենք պայքարում ենք մինչև վերջ: Վաղը մենք բոլորս կհավաքվենք, շատ մարդիկ դուրս կգան փողոց և մենք կհաղթենք այս ընտրություններում», – 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Միխեիլ Սաակաշվիլին: