Search
Close this search box.

Իրանի պաշտպանության նախարարը հայտարարություն է տարածել

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, գեներալ -մայոր Մոհամմադ Ռեզա Աշտիանին նախազգուշացրել է Իրանի սահմաններին թշնամիների ցանկացած գործողությունից, գրում է IRNA գործակալությունը:

«Իրանցի ազգի թշնամիները, անշուշտ, ջախջախիչ պատասխան կստանան և մեծ գին կվճարեն, եթե անգրագետ, անխոհեմ գործողություններ կատարեն», – գրել է նա Twitter-ում:

Աղբյուրը հիշեցնում է, որ Իրանի բանակի ցամաքային զորքերը ուրբաթ առավոտյան Ադրբեջանի սահմանի մոտ սկսել են «Խեյբարի (նվաճողները)» անվանումով լայնածավալ զորավարժություններ: