Search
Close this search box.

Մոտ ապագայում կարող է տեղի ունենալ Փաշինյան-Ալիև հանդիպումը․ Արմեն Գրիգորյան

Մենք ավելի շուտ հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել հարցեր։ Այս մասին, հոկտեմբերի 1-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ալիևի՝ Փաշինյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարությանը։

«Մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, եթե իսկապես պատրաստակամություն լինի Ալիևի կողմից, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»,- ասել է ԱԽ քարտուղարը։

«Էրդողանի հայտարարության մասերից մեկում նշված է, որ միջանցքը քաղաքական հարց է և քննարկելի հարց է։ Միջանցքի տրամաբանությունը պետք է հասկանալ։ Նախ, մենք հայտարարել ենք, որ սուվերեն միջանցք չի կարող լինել, Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող։ Միջանցքներ կամ ճանապարհներ, Հայաստանում գոյություն ունեցող ճանապարհներ, հնարավոր է, բացվեն, որոնցից կկարողանան օգտվել ադրբեջանցիները կամ Թուրքիան, որպեսզի Ադրբեջանի հետ կապվի։ Այդպիսի տարբերակ հնարավոր է, բայց այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն տարածքի վերահսկողության տակ»,- ասել է Արմեն Գրիգորյանը։