Search
Close this search box.

Իրանը զորք կմտցնի Հայաստան

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քյումարս Հեյդարին ասել է, որ հոկտեմբերի 1-ին բանակը զորավարժություններ կսկսի երկրի հյուսիսարևմտյան շրջաններում:

«Իրանի համար աշխարհաքաղաքական մեծ պարտություն կլինի, եթե թուրքերն ու ադրբեջանցիները, դաշնակցելով բրիտանացիների և հրեաների հետ, կտրեն Իրանի և Հայաստանի միջև սահմանը: Եվ ամենայն հավանականությամբ, նման սցենարի դեպքում Իրանը չի հարցնի Հայաստանի կարծիքը, և ինքը զորք կմտցնի Հայաստան, որպեսզի թույլ չտա թուրքերին և ադրբեջանցիներին՝ կտրել Հայաստանը Իրանից: Ըստ երևույթին, այդ նպատակով այնտեղ անցկացվում են զորավարժություններ»,- գրում են թալիշական ռեսուրսները:

Հայաստանում Իրանի դեսպանատունը մեջբերել է իրանական «Ջամ-է-ջամ» թերթի հոդվածը, որում ասվում է. «Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի՝ «Ինչու՞ 30 տարիների ընթացքում, երբ Ղարաբաղի շրջակա տարածքները հայերի տիրապետության տակ էին, Իրանի հյուսիսային շրջաններում զորավարժություններ չէին անցկացվում», իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթը հոդված է հրապարակել, որից բերված են մի քանի մեջբերումներ․ «Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի և նման պահվածք չի ցուցաբերում, Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, Իսրայելի դաշնակիցը չէ, Հայաստանը Ադրբեջանի Հանրապետության նման Ատրպատականում չի ստեղծել վարձկան-անջատողականների ցանց, Հայաստանը նպատակ չունի Իրանին առևտրական ճանապարհներից դուրս մղելու»։