Search
Close this search box.

ՀՀ-ն պատրաստ է համանախագահության ձևաչափում վերսկսել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը. Միրզոյան

Հայաստանը պատրաստակամ է վերսկսելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Չեխիայի ԱԳ նախարարի հետ համատեղ հայտարարության ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Նյու Յորքում իր ունեցած հանդիպումներին:

Միրզոյանը նախ կարևորեց սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և սեպտեմբերի 24-ին՝ համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր ունեցած հանդիպումները:

«Դրանք, ըստ էության, գալիս են ևս մեկ անգամ փաստելու, որ հակամարտության խաղաղ կարգավորումը, քաղաքական կարգավորումը մնում է օրակարգում: Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումներին վերահաստատել եմ ՀՀ- պատրաստակամությունը՝ վերսկսելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,-նշեց ԱԳ նախարարը: