Search
Close this search box.

Պուտինը Էրդողանի հետ հանդիպմանը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը. Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու երկրների համար կառուցողական, անհրաժեշտ և օգտակար շփումներ են ունեցել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երեկ Սոչիում կայացած հանդիպումը, գրում է «РИА Новости»-ն:

Ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղը, իրավիճակը Հարավային Կովկասում: Պուտինն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը:

«Եվ, իհարկե, խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման մասին: Ռուսական կողմից ընդգծվել է, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծում փնտրեն սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ»,- ասել է Պեսկովը լրագրողներ: