Search
Close this search box.

Արդարադատության նախարար պարզաբանել է թե ինչո՞ւ է փակցրել Նիկոլ Փաշինյանի լուսանկարն իր աշխատասենյակում

«Նիկոլ Փաշինյանը մեր ղեկավարն է․ ընդհանրապես պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է։ Այո, նաև լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայելով լուսանկարին՝ հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»:

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է փակցրել Նիկոլ Փաշինյանի լուսանկարն իր աշխատասենյակում:

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ դրոշը, զինանշանը, ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ են, արժեքներ են, և այն, ինչ արգելված չէ, թույլատրված է: Իսկ վարչապետի լուսանկարն իր սենյակում փակցնելը անձնական դիրքորոշում է: