Search
Close this search box.

ՖՈՏՈ. Պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Վրեժ Բադալյանը հայր կդառնա. կնոջ անակնկալը

44-օրյա պատերազմի ընթացքում տեսողությունը կորցրած Վրեժ Բադալյանը շուտով հայր կդառնա, գրում է Mamul.am-ը Նրա կինը՝ Քրիստինե Պողոսյանն ուրախալի լուրը հայտնել է յուրահատուկ ձևով՝ ամուսնուն նվիրելով մանկական պարագաներ: Դրանք շոշափելով էլ Վրեժը հուզմունքով կռահել է, որ շուտով իրենց երջանիկ ընտանիքը համալրվելու է:

19-ամյա Վրեժ Բադալյանը պատերազմի դաշտում վիրավորվել է երկու անգամ։ Առաջին անգամ՝ գրադ կայանքից. վնասվել են ձեռքը, ոտքը, թոքը։ Այդ վիճակում շարունակել է մարտը, մինչև ընկերները նստեցրել են ավտոմեքենա՝ Ստեփանակերտ հասցնելու համար, սակայն ճանապարհին ավտոմեքենան պայթել է անօդաչուի հարվածից: Վրեժը կորցրել է աջ աչքը, իսկ ձախ աչքի տեսողությունը միայն հնարավոր է վերականգնել վիրահատության արդյունքում, որը Հայաստանում չի արվում: Նա Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղից է: