Search
Close this search box.

Տոնոյանին ձերբակալել են. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Մենք տեղեկացրել էինք, որ այսօր խուզարկություն են իրականացրել պաշտապանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ինչպես նաև ՊՆ այլ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում։ Մենք փորձում ենք այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ից, սակայն ԱԱԾ մի քանի համարներով մեր զանգերին որևէ մեկը չի պատասխանում։ Դավիթ Տոնոյանի հեռախոսահամարները ևս անհասանելի են։

Քիչ առաջ մենք տեղեկություն ստացանք, որ Տոնոյանին ձերբակալել են, և շուտով նախաքննական մարմինը Տոնոյանին կալանավորելու միջնորդությամբ կմտնի դատարան։